Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մեզ համար և՛ Իրան/ն է եղբայրական երկիր, և՛ ԱՄՆ-ն: Մենք ուզում ենք, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Չենք ցանկանա, որպեսզի իրավիճակն էլ ավելի վատթարանա, քանի որ այս պատերազմը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների:
Առաջին հերթին այս պատերազմին ուշիուշով սպասում է Ադրբեջանը, որպեսզի Իրանից պոկի տարածքներ, որը բերելու է կատաստրոֆիկ հետևանքների: Եթե իրավիճակը գնա ամենավատ սցենարով, ապա այն բերելու է սարսափելի և ողբերգական հետևանքների»: