Հայաստան Քաղաքական 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը շրջանառության մեջ է դրել առաջին հայացքից լավ նախաձեռնություն. Հայկ Ֆարմանյան

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը, ՀՀ ՊԵԿ-ի հետ համատեղ, շրջանառության մեջ է դրել մի օրենսդրական նախաձեռնություն, որի համաձայն, անկախ նրանից` ԱՆՁԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ է, թե ոչ, ՀՀ-ում ունի ՀԱՇՎԱՌՈՒՄ, թե ոչ, եթե փաստացի 3 տարի ՉԻ ԱՊՐԵԼ Հայաստանում և ցանկանում է մշտական բնակություն հաստատել հայրենիքում, ապա առանց որևէ մաքսատուրքերի և հարկերի կարող է ներկրել իր անձնական իրերը և մեկ ավտոմեքենա. առաջին հայացքից շատ լավ նախաձեռնություն է…., սակայն առնվազն պարզ չեն հետևյալ հարցադրումները.

1. Գործող օրենսդրությամբ, մասնավորապես <<Մաքսային կարգավորման մասին>> ՀՀ օրենքով և կառավարության համապատասխան որոշմամբ, այդ խնդիրը վաղուց կարգավորված է, հետևաբար ինչու է այն ներկայացվում, որպես նոր նախաձեռնություն կամ <<ԴԱՐԻ>> ՀԵՐՈՍԱԿԱՆ ՔԱՅԼ….., գուցե ազնիվ կլիներ նշել, որ գործող օրենքն է վերանայվելու…., կամ գործող ընթացակարգերն ընդամենը պարզեցվելու են

2. ԵՏՄ մաքսային օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն` ԵՏՄ-ում իրականացվում է ՄԻԱՍՆԱԿԱՆ մաքսային կարգավորում, հետևաբար նշված նախաձեռնության հեղինակներն ինչպես են պատկերացնում միասնական մաքսային կարգավորման պայմաններում` ֆիզիկական անձանց կողմից, նաև ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ, <<ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ>> անվան տակ ներմուծվող ապրանքների համար մաքսային վճարներից ազատումը, այսինքն ինչպես է հիմնավորվելու նրանց մշտական բնակության ժամանելու փաստը կամ ինչպես է ստուգվելու, թե արդյոք նրանք փաստացի 3 տարի ՀՀ-ում ապրել են, թե ոչ….., ինչպես են չեզոքացվելու հնարավոր խաբեությունները կամ կոռուպցիոն դրսևորումները….:

3. Գործող իրավակարգավորումների համաձայն` ՀՀ մշտական բնակության ժամանող անձանցից պահանջվում են այնպիսի ՓԱՍՏԱԹՂԹԵՐ, որոնց միջոցով գործնականում բացառվում են ֆիզիկական անձանց կողմից թույլ տրվող տարբեր ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, հետևաբար հարց է առաջանում, թե արդյոք, նախաձեռնության հեղինակները հետագայում կոռուպցիոն ռիսկերի վտանգ տեսնում են, թե ոչ, խաբեությունների վտանգ կամ ռիսկ տեսնում են, թե ոչ…., վերջին հաշվով գործող օրենսդրության համեմատ ինչ առավել ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ գործիքակազմ է առաջարկվում, որը կբացառի վերը նշված ռիսկերը….:

Հայկ Ֆարմանյան

Նույն շարքից