Նիգերիայի Աբուջա քաղաքում 78 բուժաշխատող 13 ժամ վիրահատություն է անցկացրել՝ իրարից բաժանելով սիամական երկվորյակներ Մերսի և Գուդնեսս Էդերին: Այս մասին հայտնում է CNN-ը:
Վիրահատությունը կատարվել է 2019 թ. նոյեմբերին, սակայն բժիշկները միայն հիմա են մանրամասներ հայտնում, երբ երկվորյակների առողջական վիճակը կայունացել է:
Հայտնի է, որ 1000-ավոր դոլարներ արժողությամբ վիրահատությունը Էդերի ընտանիքի համար կատարվել է անվճար: Միայն տեղի բժիշկների մասնակցությամբ կատարված վիրահատությունը տևել է 13 ժամ: