Հասարակություն 

Իմ քայլական պատգամավորը Մոսկվայում կորցրել է հեռախոսը և դիմել ոստիկանություն

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը դիմել է Մոսկվայի ոստիկանություն իր սմարթֆոնը կորցնելուց հետո: Այս մասին հայտնում է ռուսական Ren.TV հրատարակությունը:

Ըստ հրատարակության՝ պատգամավորը հայտարարել է, որ Մոսկվա կատարած այցի ժամանակ կորցրել է իր Samsung Galaxy 8+ սմարթֆոնը: Ավետիսյանի խոսքով՝ նա իր հեռախոսը հունվարի 7-ին մոռացել է տաքսու մեջ, սակայն վարորդը դեռ կապ չի հաստատել իր հետ:

 

Նույն շարքից