Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցով քննարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Մերկելը և Էրդողանը անդրադարձել են տարածաշրջանում ծագած խնդիրներին, նախ և առաջ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությանը, ինչպես նաև քննարկել իրավիճակը Սիրիայում և Լիբիայում: