Հասարակություն Պատահարներ 

Հրաբխային ժայթքում Մեքսիկայում

Ժայթքել է մեքսիկական Պոպոկատեպետլ հրաբուխը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Ժայթքումը տևել է 6 ժամ 33 րոպե: Մոխրի սյան բարձրությունը հասել է 3 կմ-ի: Պահպանվում է վտանգի դեղին մակարդակ: Արգելվում է 12 կմ-ից ավելի մոտ գնալ հրաբխին:

Պոպոկատեպետլ հրաբուխը տեղակայված է Մեխիկո քաղաքից 50 կմ հեռավորության վրա: Ացտեկների լեզվից թարգմանաբար հրաբխի անվանումը նշանակում է «ծխացող սար»:

Նույն շարքից