Ֆեյսբուքյան օգտատեր Kitti Sekoyan-ը իր էջում գրում է.
«Քանի որ, էս մասին արդեն իսկ սկսել են սխալ տեղեկատվություն տարածել, որոշեցի գրել։
Մի քանի ժամ առաջ, մենք Դալմայում էինք, առաջին հարկում պտտվելուց հետո, բարձրացանք երկրորդ հարկ, մտանք մի քանի խանութ, հետո մտանք բնական կոսմետիկայի խանութ, որտեղ աշխատակիցը հարցրեց ցնցումներ չենք զգում, ցնցումները բավականին ուժեղ էին, ոչ միայն մենք էինք զգում, այլ բավականին մեծ քաշով քսուքների տուփերը շարժվում էին, աղջիկը գնաց զգուշացրեց անվտանգության աշխատակցին, որը ասեց որ ինքը կարծում էր իրան թվաց։
Երբ դուրս եկանք խանութից, անվտանգության աշխատակիցը ռացիայով խոսում էր, բայց էդ ժամանակ ոչինչ չարեցին, մենք գնացինք շենքի մյուս թեւը մի բան ուտելու, մինչ կերանք, հետո իջանք առաջին հարկ, էնտեղ խանութներից մեկում բավականին երկար հանդերձարանում էինք, դուրս եկանք դեպի ուրիշ կողմ գնալուց, տեսանք կոսմետիկայի խանութի աշխատակիցներին, ասեցին դուրս գանք անպայման։
Մենք արագ դուրս եկանք, նույնիսկ առանց երեխային հագցնելու, մանկասայլակով էինք, դրսում արդեն հագնվեցինք ու էդ ժամանակ արդեն նոր սկսեց տարհանումը։ Դա հաստատ երկրաշարժ չէր, որովհետեւ ցնցումները երկար էին շատ, մոտ մեկ ժամ հաստատ, ցնցումները ամբողջ շենքում չէին, այլ մի մասում։
Ես փորձագետ չեմ, բայց հստակ խնդիրը շենքի հետ է, ի դեպ դուրս գալուց արդեն վառածի հոտ էր գալիս։ Հուսամ, պատկան մարմինները ականջի հետեւ չեն գցի ու կստուգեն շենքի վիճակը, որ ռոսաստանյան ողբերգական փորձից չունենաք, բիզնեսը մարդկանց կյանքերից թանկ չէ»: