Իրանն առաջարկել է ԱՄՆ-ի Տրանսպորտի գծով ազգային անվտանգության ղեկավարությանը մասնակցել Թեհրանում ուկրաինական Boeing 737 ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառների և հանգամանքների քննությանը: Այս մասին հայտնում է Tass-ը:
Առաջարկն արվել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության միջոցով:
Հայտնի է, որ արտերկրում Boeing ընկերության արտադրության ինքնաթիռների պատահարների հանգամանքների քննությանը, որպես կանոն, մասնակցում են ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչության մասնագետները և Տրանսպորտի գծով ազգային անվտանգության ղեկավարության աշխատակիցները: