Հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը GQ ամսագրի հետ զրույցում համեմատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին հայտնում է Լենտան։
Սթոունի կարծիքով, Ռուսաստանի նախագահը, ղեկավարելով երկիրը, առաջնորդվում է լավագույն շահերով, իսկ Միացյալ Նահանգների ղեկավարը «պարծենկոտ» է, ով չի հարգում իր պաշտոնը․ «Ես գտնում եմ, որ Պուտինն իր ձևով է ուժեղ առաջնորդ իր երկրի համար», - ասել է դերասանուհին:
Սթոունը նաև կասկած է հայտնել, որ Դոնալդ Թրամփը կվերընտրվի այս տարվա ԱՄՆ նախագահական ընտրություններում: