Հայաստան Քաղաքական 

Ամեն բան անելու են, որ Իջևանի քաղաքապետի միակ թեկնածուն մնա Նիկոլ Փաշինյանի քավորը. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքն» անդրադարձել է Իջևանում սպասվող քաղաքապետի ընտրություն­ներին՝ նշելով, որ Փաշինյանի համար նախընտրելի թեկնածուն նախկին մարզպետ, պատգամավոր Վահե Ղալումյանի եղբայրն է՝ Հայկ Ղալումյանը:

Նա Փաշինյանի ընկերն է, նրանց միջև կա նաև քավոր-սանիկական կապ: Արդեն մի քանի ամիս է՝ փաշինյանական թևը ջանք չի խնայում ներկայիս ԺՊ սանիկի առաջխաղացման համար, բայց տեղի աղբյուրների փոխանցմամբ, ջանքերն իզուր են:

Նրան իջևանցիները որպես քաղաքապետ չեն տեսնում: Հիմա, ըստ նույն լուրերի՝ իմքայլականներն ամեն բան անելու են, որ վերջում որպես թեկնածու մնա միայն Հայկ Ղալումյանը, քանի կանխատեսում են, որ այլ սցենարով հաղթանակ գրանցելը անհնար կլինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից