Հասարակություն 

2Pac-ի BMW-ն վաճառքի է հանվել

Վաճառքի է հանվել լեգենդար հիփ-հոփ երգիչ Թուփակ Շակուրի BMW մակնիշի ավտոմեքենան, որում նա սպանվել է: Այդ մասին հայտնում է Mirror-ը:

Ավտոմեքենայի գինը գնահատվել է 1,6 միլիոն դոլար: 1996 թվականի արտասահմանյան BMW VII սերիայի ավտոմեքենան մանրակրկտորեն վերականգնվել է: Ավտոեքենան ունի սև կաշվե սրահ, օրիգինալ 5.4 լիտր շարժիչ և հնգաստիճան աֆտոմատ փոխանցման տուփ:

Երգչի մահից հետո ավտոմեքենան մի քանի սեփականատեր է փոխել։

Նույն շարքից