ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ժխտում գլոբալ տաքացման փաստը: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում, փոխանցում է Լենտան։
«Գլոբալ տաքացումը կեղծիք չէ: Սա շատ լուրջ թեմա է: Ես ուզում եմ մաքուր օդ: Ես ուզում եմ մաքուր ջուր»,-ասել է Թրամփը։
Թրամփը բազմիցս թերահավատորեն է վերաբերել կլիմայի գլոբալ փոփոխությունները հաստատող փաստերին: Նախագահը հետազոտողներին անվանել է «փող աշխատող իմաստուններ»: