Քաղաքական Միջազգային 

Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ․ Լուկաշենկոն զայրացել է ռուսական գազի գնի պատճառով

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն զայրացել է ռուսական գազի գնի պատճառով: Պետության ղեկավարի խոսքերը մեջբերել է БЕЛТА-ն:

Բելառուսի նախագահի կարծիքով «Գազպրոմը» հարստանում է Մինսկի հաշվին․ «Այսօր «Գազպրոմ»-ը Բելառուսի հաշվին վաստակում է երեք անգամ ավելին, քան Գերմանիայում: Դա նորմա՞լ է, իհարկե նորմալ չէ»,-ասել է նա:

Հունվարի 9-ին, հանրապետության ղեկավարը պատմել է, թե ինչու Մոսկվան և Մինսկը դեռ պայմանավորվածություն ձեռք չեն բերել նավթի գների վերաբերյալ:

Ըստ Լուկաշենկոյի՝ դա պայմանավորված է հարևանին վառելիք վաճառելու Ռուսաստանի ցանկությամբ՝ համաշխարհային գներից բարձր արժեքով․ «Դրա համար ես հրաժարվեցի այդպիսի նավթից և ուղիղ հայտարարեցի՝ եթե Ռուսաստանից մատակարարումը չլինի համաշխարհային գներով, մենք այդ նավթը կգտնենք ուրիշ տեղ»,-ասել է նախագահը։

Նույն շարքից