Քաղաքական Միջազգային գլխավոր 

ԱՄՆ պետքարտուղարը խոստովանություն է արել Ղասեմ Սուլեյմանիի վերաբերյալ

Ամերիկյան հատուկ ծառայությունները չունեն կոնկրետ ինֆորմացիայի հնարավոր հարձակումների մասին, որոնք իբր պլանավորել է Ղասեմ Սուլեյմանին: Այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

«Կասկած չկա, որ Ղասեմ Սուլեյմանին պլանավորել էր հարձակումների մի ամբողջ շարք: Սակայն մենք չգիտենք, թե կոնկրետ երբ ու որտեղ պետք է լինեին այդ հարձակումները: Բայց դա իրական էր»,-խոստովանել է նա:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե գեներալ Սուլեյմանին պլանավորել է պայթեցնել ԱՄՆ դեսպանատներից մեկը: Սակայն նա չէր հստակեցրել, թե որ երկրում դեսպանատան մասին է խոսքը:

Նույն շարքից