Երեկ՝ հունվարի 9-ին, Սիրիայում գտնվող Իդլիբի դեսկալացիայի գոտում հրադադարի ռեժիմ է մտցվել: Այս մասին հայտարարել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման հարցերով ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը, փոխանցում է Ինտերֆաքսը։
Նշվում է, որ հրադադարի ռեժիմը մտցվել է Թուրքիայի հետ պայմանավորվածության արդյունքում։ Ռուսական կողմը նաև կոչ է արել անօրինական զինված խմբավորումների հրամանատարներին լուծել իրավիճակը խաղաղ ճանապարհով: