Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում ամերիկյան ուժերը կարող են խոցել Իրանի մշակութային ժառանգության օբյեկտները:
Ամերիկյան The Hill պարբերականը հրապարակում է արել այն օբյեկտների մասին, որոնք կարող են հայտնվել ամերիկյան հարվածի թիրախում: Հոդվածը լույս է տեսել «Իրանի 5 ամենաարժեքավոր մշակութային օբյեկտները, որոնք կարող են հայտնվել Թրամփի ցուցակում» վերնագրով:
Պարբերականը գրում է, որ այս պահին Իրանում կա 24 մշակութային օբյեկտ, որոնք ներառված են ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում և ունեն մշակութային, պատմական, կրոնական կամ գիտական նշանակություն:
5 ամենաարժեքավոր օբյեկտների ցանկում է նաև Իրանում հայկական գլխավոր եկեղեցին՝ Իսֆահանում գտնվող Սուրբ Քրիստոս Ամենափրկչի տաճարը:
Վանական համալիրը գտնվում է Իրանի հյուսիս-արևմտյան մասում, կառուցվել է 7-14-րդ դարերում:
Հնգյակում հայտնվել է նաև հայտնի Պերսեպոլիսը: