Հասարակություն 

Սեռաշեղվածին պատվով հյուրընկալող նախարարը ստացել է մի քանի միլիոն դրամի աշխատավարձ ու պարգևավճար, իսկ սահմանը պահող զինծառայողը՝ մի քանի հազար դրամով. Պատգամավոր

ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սեռաշեղվածին պատվով հյուրընկալող, ոլորտը ձախողած, իր գործից բացարձակ անտեղյակ, գիտնականներին սովի մատնած ԿԳՄՍՉՊՋՌ նախարարը ստացել է մի քանի միլիոն դրամի աշխատավարձ ու պարգևավճար, իսկ սահմանը պահող պայմանագրային զինծառայողը վճարվել է մի քանի հազար դրամով (սա փաստ է, անհրաժեշտության դեպքում անուն ազգանունով կհրապարակեմ)...

Սա՞ է արդարությունը, սա՞ էր «հեղափոխության» ամբողջ հմայքը...

Մեզ իսկական հեղափոխություն է պետք, այլ ոչ թե ձևական տեղափոխություն...»:

Նույն շարքից