Հայաստան Քաղաքական Բարի օր 

Պաշտոնանկությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը հեռացրեց Վահրամ Մկրտչյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վահրամ Մկրտչյանին Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 28-ի N 531-Ն որոշման N 1 հավելվածի 23-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 170-Ն որոշումը՝

Վահրամ Մկրտչյանին ազատել Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

 

Նույն շարքից