ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 8-ի որոշմամբ, Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառվել՝ աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Analitik.am-ի հետ զրույցում Ավետիք Քերոբյանը, պատասխանելով հարցին, թե որն է եղել վարչապետի որոշման պատճառը, ինչ հիմքով է այն ստորագրվել, ասաց, որ արդեն ասվածին ավելացնելու կամ պակասեցնելու բան չունի։