Արաքայազն Հարին և Մեգան Մարքլը թագավորական կարգավիճակից հրաժարվելու վերաբերյալ որոշումը կայացրել են 3 ամիս մտածելուց հետո: Այս մասին հայտնում է Daily Mirror-ը:
Պարբերականը գրում է, որ Հարին ու Մեգանը վերոնշյալ թեմայի մասին սկսել են մտածել ՀԱՀ կատարած այցից հետո: Ամեն ինչ ավելի քան պարզ է՝ զույգը հոգնել է մամուլի ճնշումից ու թագավորական պարտականություններից, փոխանցում է Daily Mirror-ը: Հայտնվում է, որ զույգն իր պլաններն իրականություն դարձնելու համար վերջին 6 շաբաթների ընթացքում խորհրդակցություններ է ունեցել ամերիկացի և բրիտանացի մասնագետների հետ:
Daily Mirror-ը հավելում է, որ որոշումը կայացրել է Հարին, երբ տեսել է, թե ինչպես է կինը տանջվում՝ առաջարկելով վերջինիս ընտրել կյանքի այլ ուղի: