Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենեկսին հայտարարել է, որ Իրանում ուկրաինական օդանավի կործանման վարկածներից մեկը հրթիռի խոցումն է: Այս մասին նա գրառում կատարել է ֆեյսբուքյան իր էջում:
Զելենսկին նշել է, որ այդ վարկածը միակը չէ և չկա այս պահին որևէ հիմք այն հաստատելու համար:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ այս պահին ուկրաինական կողմի գլխավոր նպատակն է պարզել սարսափելի ավիավթարի պատճառները: