Գլխավոր դատախազության մոտ ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերի ակցիան շարունակվում է:
Այստեղ հավաքվել են տարբեր տարիներին երեխաների կորցրած մայրերն ովքեր համոզված են, որ իրենց խաբել են՝ ասելով, թե երեխաները մահացել են:
Մայրերը հանդիպում էին պահանջում գլխավոր դատախազի հետ՝ նշելով, որ վերջինս պետք է իջնի ու հանդիպի իրենց հետ: Սակայն Արթուր Դավթյանն այդպես էլ ներքև չիջավ:
Ավելի ուշ Դավթյանը հայտնեց, որ պատրաստ է ընդունել մայրերից մի քանիսին: Այս պահին ակցիայի մասնակիցներից մի քանիսը փակ հանդիպում են ունենում գլխավոր դատախազի հետ, ինչից հետո լրատվամիջոցներին կհայտնեն, թե ինչ են քննարկել: