Հասարակություն 

Իրանը նշել է այն երկրները, որոնց պատրաստ է փոխանցել կործանված օդանավի սև արկղերը

Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ պատրաստ է կործանված ուկրաինական օդանավի սև արկղերն ուղարկել Ռուսաստան: Այս մասին հայտնում է Arab News-ը:

Կազմակերպության ներկայացուցիչների խոսքերով, եթե Իրանում չկարողանան ուսումնասիրել սև արկղերը, դրանք կուղարկեն Ռուսաստան կամ Կանադա:

Հիմա իրանցի մասնագետները փորձում են պարզել ավիավթարի պատճառները:

Նույն շարքից