Իրանում ուկրաինական Boeing 737 օդանավը խոցվել է երկու ռուսական հրթիռով: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ ներկայացուցիչներին:
Հայտարարության մեջ նշվում է, որ օդանավը ոչնչացվել է «երկիր-օդ» հրթիռներով:
Ընդ որում, ԱՄՆ-ում կարծում են, որ տեղի ունեցածը դժբախտ պատահականության արդյունք է:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ հրթիռի վարկածը վարկածներից մեկն է ու չկա հիմք այն հաստատելու համար: