Հասարակություն 

Բոսֆորի նեղուցում բախվել են ռուսական ու թուրքական նավերը. Թուրքեր են անհետ կորել

Բսոֆորի նեղուցում ռուսական դրոշով տանկերը բախվել է թուրք ձկնորսների նավակին, ինչի արդյունքում երեք անհետ կորած կա: Այս մասին հայտնում է Անադոլուն:

Միջադեպը տեղի է ունեցել այսօր առավոտյան, ստամբուլյան Սարիեր շրջանի մոտ:

Բախումից հետո նավակը խորտակվել է: Նավակի մեջ գտնվողներից երեքին հաջողվել է փրկել, մյուս երեքի ճակատագրի մասին տեղեկությունենր չկան:

Թե ինչու են նավերը բախվել, դեռ հայտնի չէ:

 

Նույն շարքից