Քաղաքական 

Ինչու Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց Վարդան Մելքոնյանին. մանրամասներ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պաշտոնից ազատել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանին: Աշխատանքից ազատման պատճառը չի նշվում, միայն տեղեկացվում է, որ նա ազատվել է սեփական դիմում համաձայն:

Analitik.am-ի տեղեկություններով, Վարդան Մելքոնյանի աշխատանքից շատ դժգոհ էին, ուստի նրա պաշտոնանկությունը սպասելի էր: Վերջինիս պարզապես առաջարկվել է ազատման դիմում գրել, նա էլ գրել է:

Նշենք, որ ջրային ոլորտը ծանրագույն ոլորտ է, և բոլոր նախկին ղեկավարները մասամբ են կարողացել հաղթահարել խնդիրները: Վարդան Մելքոնյանն առանձապես ոլորտից, հատկապես՝ ոռոգման ջրի հատվածից, գլուխ չէր հանում: Նա մասամբ կարողանում էր խմելու ջրի խնդիրներով զբաղվել, քանի որ նախկինում աշխատել է «Վեոլիա Ջուր» ընկերությունում:

ՋրՊետԿոմ-ի աշխատանքները հիմնականում համակարգում էր տեղակալը՝ Հարություն Գուլյանը:

Կառավարությունում Մելքոնյանից դժգոհ էին, քանի որ ոռոգման ջրի հավաքագրումների մակարդակը շատ ցածր է:

2019 թվականի ոռոգման ջրի վարձավճարների հավաքագրումների մակարդակը չի հասնում մինչ հայտնի փոփոխությունների շրջանում հավաքագրումների մակարդակին, ինչով էլ պայմանավորված է Վարդան Մելքոնյանի պաշտոնազրկումը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից