Քաղաքական 

ԱԺ կայքից շուտափույթ հեռացրել են տեղեկությունը՝ փորձելով կոծկել հետքերը․ Մալյանը տեսանյութ է տեղադրել

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իր ՖԲ էջում տեսանյութ է տեղադրել, որով ապացուցվում է, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ ԱԺ կայքում տեղադրված է եղել տեղեկությունն այն մասին, որ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կինն աշխատում է  ՀՀ ԱԺ-ում։ Մալյանը գրել է․

««Ճարպիկները» ԱԺ կայքից այսօր շուտափույթ հեռացրեցին Արդարադատության նախարարի տիկնոջ պաշտոնի մասին տեղեկատվությունը)))):
Բայց դե իմ ճանկից ու՞ր պիտի պրծնեին: Ներկայացնում եմ տեսանյութ, որը հանդիսանում է ապացույց այն մասին, որ 2020 թվականի հունվարի 9-ի դրությամբ Արդարադատության նախարարի կինը պաշտոնավարում էր ԱԺ փոխնախագահի գրասենյակում` վճարվելով պետական բյուջեից և միաժամանակ ամուսնու պաշտոնի հետ անհամատեղելի մասնավոր գործունեությամբ էր զբաղվում:
Պարկեշտ և անաչառ իրավապաշտպաններին խնդրում եմ կցել այս տեսանյութը իրավապահ մարմիններին կամ դատարան դիմումին:
#Կռուպցիոն_փունջ
#սորոսի_վաստակներ»։

Նույն շարքից