Հասարակություն 

Գլխավոր դատախազության մոտ մայրերի ակցիան ավարտվեց

Գլխավոր դատախազության մոտ ապօրինի որդեգրման գործով տուժող մայրերի ակցիան ավարտվեց մայրերի ու գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հանդիպմամբ:

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Հայկուհի Խաչատրյանն ասաց՝ Դավթյանը խոստացել է, որ գործի օբյեկտիվ քննություն կլինի:

Գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ Ռազմիկ Աբրահամյանին չկալանավորելու որոշումը բողոքարկվել է, հիմա պետք է սպասել դատարանի որոշմանը:

Նշենք, որ մայրերը, ովքեր չեն հավատում իրենց երեխաների մահանալուն, պահանջում էին կալանավորել Աբրահամյանին:

 

Նույն շարքից