Հունվարի 10-ին 42 տարեկան հասակում մահացել է ամերիկացի հիփ-հոփ կատարող 5th Ward Weebie-ը: Այս մասին հայտնում է CNN-ը: Ռեփերը մահացել է Նոր Օռլեանում:
Պարբերականը գրում է, որ երաժիշտը վերջերս սրտի վիրահատության էր ենթարկվել: Նա մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների արդյունքում:
Հավելենք, որ ռեփերի հիշատակը հարգել է նաև քաղաքապետ Լատոյա Քանթրելլը: