Հասարակություն 

Օդանավում ծուխ է նկատվել. Մոսկվայից թռչած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում

Մոսկվայից օդ բարձրացած  Nordwind ավիաընկերության օդանավը կոշտ վայրէջք է կատարել թուրքական Անթալիայում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թռիչքի ժամանակ օդանավում ծուխ է նկատվել, ինչով պայմանավորված օդաչուներն արտակարգ վայրէջք են խնդրել:

Կոշտ վայրէջքի արդյունքում օդանավն արտաքին վնասվածքներ է ստացել:

Միջադեպի պահին ինքնաթիռում ուղևորներ չեն եղել, անձնակազմի անդամները չեն տուժել:

 

Նույն շարքից