Ուկրաինայի իշխանություններն ԱՄՆ-ից կարևոր տեղեկատվություն են ստացել Իրանում օդանավի կործանման մասին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն:
Նախարարի խոսքերով, ինքը և նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպում են ունեցել Կիևում ԱՄՆ դեսպանության ղեկավարի հետ և քննարկել հարցը:
Պրիստայկոն չի ասել, թե կոնկրետ ինչ ինֆորմացիայի մասին է խոսքը՝ միայն նշելով, որ դրանք մշակվելու են ուկրաինացի մասնագետների կողմից: