Հասարակություն 

Փորձագետին ասել են, որ Մարալիկի ծննդատան թեմայով քննարկումը հետաձգվել է, սակայն այն կայացել է

Նունե Ներսիսյանն իր էջում գրում է. «Երեկ հրավեր ստացա մասնակից լինելու Media Center-ի կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված էր Մարալիկի ծննդատան շուրջ ծավալվող իրադարձություններին: Այսօր, քննարկումը սկսելուց մոտ մեկ ժամ առաջ զանգ ստացա Media Center-ի 012755898 հեռախոսահամարից և ինձ տեղեկացրեցին, որ քննարկումը հետաձգվում է:

Սակայն քննարկումը կայացել է և մասնակցել են պետական հատվածը ներկայացնող բոլոր բանախոսները, բայց իրենց հանդգնաբար ստելու արդյունքում ես չեմ մասնակցել:

Բնականաբար զանգահարեցի, որպեսզի հասկանամ իրենց ստախոսության իմաստը և ինձ պատասխանեցին, որ «նախարարությունը ասեց, որ փորձագետի հետ հաջորդ շաբաթ կլինի քննարկումը», որ ես մասնակցեմ…

Հաշվի առնելով խնդրի արդիականությունը, առողջապահության նախարարության կողմից վարվող անարդար քաղաքականությունը և Media Center-ի ստախոսությունը, ես և իմ աշխատանքային թիմը կներկայացնենք մեր տեսակետները այլընտրանքային միջոցով:

Հորդորում եմ պետական կառույցներին վերադառնալ կառուցողական աշխատանքի սկզբունքներին, իսկ լրատվական դաշտի ներկայացուցիչներին, մասնավորապես Media Center կենտրոնին՝ մնալ հավատարիմ լրատվության օբյեկտիվության և բազմակողմանի լուսաբանման սկզբունքներին»:

Նույն շարքից