Միջազգային Քաղաքական 

Իրաքն ԱՄՆ-ից պահանջել է բանակցություններ սկսել զորքերն իր տարածքից դուրս բերելու համար

Իրաքն ԱՄՆ-ից պահանջել է բանակցություններ սկսել զորքերը երկրի տարածքից դուրս բերելու համար: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Աբդուլ Մահդին:

Վերոնշյալ պահանջը ներկայացվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին: Հայտնվում է, որ իրաքցի պաշտոնյան հեռախոսազրույց է ունեցել Պոմպեոյի հետ, որի ընթացքում կողմերը եկել են ընդհանուր հայտարարի, որ պետք չէ Մերձավոր Արևելքում թույլ տալ հակամարտության էսկալացիա և պատերազմ:

Մահդին ամերիկյան կողմից պահանջել է ներկայացուցիչներ ուղարկել Բաղդադ Իրաքի տարածքից զորքերն անվտանգ դուրս բերելու համար մեխանիզմներ մշակելու նպատակով: Իրաքի վարչապետը միևնույն ժամանակ ընդգծել է, որ ցանկանում են բարեկամական հարաբերություններ պահպանել հարևանների և բարեկամ երկրների հետ: Զրույցի ընթացքում Պոմպեոն իբր ասել է, որ հարգում է Իրաքի ինքնիշխանությունը:

Նույն շարքից