Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննադատել է Ղրիմի պաշտոնատար անձանց: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ քննադատության պատճառը եղել է պաշտոնյաների ուշադրության պակասը ջրամատակարարման խնդիրներին․ «Շատ բան է արվել, սակայն դեռ ոչ բոլորը: Մենք դեռ պետք է աշխատենք ջրամատակարարման և ջրահեռացման հիմնահարցերի, բնապահպանական խնդիրների լուծման վրա, որոնցով, կարծես թե այստեղ դեռ որևէ մեկը չի զբաղվել»,-ասել է նախագահը Ղրիմի և Սևաստոպոլի սոցիալ-տնտեսական զարգացման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ:
Ռուսաստանի ղեկավարը նաև կոչ է արել բարելավել թերակղզու կյանքի որակը: Ինչպես նշել է Պուտինը, դա կարելի է անել հիմնվելով արդեն ստեղծված բազայի վրա և օգտագործելով ազգային նախագծերի հնարավորությունները: