Հասարակություն 

Անգլիայում 5 ննջարանով և շոգեբաղնիքով նավ են վաճառքի հանել

Լոնդունում վաճառքի է հանվել 5 ննջարանով և շոգեբաղնիքով «Matrix Island» նավը, որի արժեքը կազմել է 3,5 միլիոն ֆունտ: Այս մասին գրում է Mansion Global-ը՝ հղում անելով Riverhomes անշարժ գույքի գործակալությանը։

Նավի տարածքն ավելի քան 465 քմ է: Այն ունի բաց վերին տախտակամած՝ խոհանոցով և ճաշասենյակով, ինչպես նաև ընդունարանով գրասենյակ: Առաջին հարկում կա հինգ ննջասենյակ, շոգեբաղնիք, վառարանով հյուրասենյակ։

Նավի առանձին արժեքը՝ տարեկան մոտ 32 հազար ֆունտ է:

Նույն շարքից