Հրապարակվել է Թեհրանում վթարի ենթարկված ուկրաինական Boeing 737 օդանավի սև արկղի բացման տեսանյութը: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Russia Today-ին։
Կադրերում երևում է, թե ինչպես են երկու տղամարդիկ բացում արկղը և ցույց տալիս դրա պարունակությունը:
ՌԻԱ Նովոստին գրում է, որ իրանցի փորձագետներն այսօր կսկսեն ուսումնասիրել սև արկղը:
Թեհրանը պատրաստ է նաև օգնության համար դիմել Ռուսաստանին, Կանադային, Ֆրանսիային և Ուկրաինային, եթե չկարողանա ինքնուրույն իրականացրել ուսումնասիրությունը։