Հասարակություն Բարի օր 

Գտել են ենթադրյալ տեղը, որտեղից ենթադրաբար արձակվել են ենթադրյալ հրթիռները, որոնք ենթադրաբար Իրանում խոցել են ուկրաինական օդանավը

Bellingcat-ի հետազոտողները գտել են այն տեղը որտեղից հնարավոր է արձակվել են ենթադրյալ հրթիռները, որոնք Իրանում խոցել են ուկրաինական օդանավը: Bellingcat-ի ներկայացուցիչ Խրիստո Գրոզևի խոսքերով, ենթադրվում է, որ հրթիռներն արձակվել են բազայից, որը հայտնի է որպես փորձարարական պալիգոն Իրանի հակաօդային պաշտպանության հրթիռների համար:

Ականատեսները պնդում են իբր օդանավի ուղղությամբ մի քանի հրթիռ է արձակվել: ԱՄՆ-ում արդեն հայտնել են, որ օդանավը խոցվել է երկու «երկիր-օդ» հրթիռով:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտարարել է, որ հրթիռի վարկածը գոյություն ունեցող վարկածներից մեկն է, որը հաստատելու համար դեռ հիմքեր չկան: Իրանն էլ հերքել է բոլոր տեսակի մեղադրանքները, դրանք անվանելով սուտ:

Նույն շարքից