Expanscape բրիտանական ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին նոութբուքը, որն ունի յոթ էկրան: Aurora 7-ը նախատեսված է մասնագիտական օգտագործման համար։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Somag News-ին:
Նոութբուքի մանրամասն բնութագիրը և արժեքը չի նշվում: Expanscape-ում նշել են, որ նոր արտադրանքը կթողարկվի քառանկյուն Intel i7 պրոցեսորով, և հիմա գտնվում է արտադրության փուլում։
Համակարգչի մշակողները նշել են, որ մոտ ապագայում վաճառքի համար կթողարկեն պատրաստի մոդելը: Արտադրողը նշել է նաև, թե մի քանի էկրանով համակարգիչը մշակելիս հաշվի են առել, որ այն անհրաժեշտ կլինի ծրագրավորողներին, մշակողներին և կիբերանվտանգության մասնագետներին: