Արքայական ընտանիքը, ըստ լրագրողների, արքայազն Հարիի հետ հարսանիքից ի վեր, Մեգանի Մարքլի հանդերձանքների վրա ծախսել է մոտ մեկ միլիոն ֆունտ: Այս մասին հայտնում է Daily Mail-ը և նաև թվարկում նախկին դերասանուհու ամենաթանկ իրերը:

Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը դարձավ թագավորական ընտանիքի անդամ, նրա զգեստապահարանում հայտնվեցին Dior, Givenchy, Prada և Chanel շքեղ ապրանքանիշերի շատ հանդերձանքներ, ինչպես նաև թանկարժեք զարդեր և աքսեսուարներ:

Օրինակ, 2018 թվականի մայիսի 19-ին, հարսանեկան արարողության ժամանակ նա կրել է Givenchy-ի դիզայներական զգեստը, Aquazzura-ի կոշիկներ և Reflection de Cartier ադամանդներով սպիտակ ոսկե ձեռնաշղթա:

Նույն օրը երեկոյան, ոչ պաշտոնական ընդունելության ժամանակ, նա կրել է Stella McCartney-ի հագուստ: Վերջին հանդերձանքը լրացրել են Reflection de Cartier-ի ադամանդե ականջօղերը:

Այս իրերի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 457 հազար ֆունտ: