Հասարակություն 

Գլոբալ տաքացման գագաթնակետ. Էվերեստի վրա բույսեր են աճել

Բույսեր են աճել Էվերեստի այն հատվածներում, որտեղ միշտ ձյուն է եղել: Գիտնականները արբանյակով լուսանկարել են Հիմալայան լեռները և համեմատել 1993 թվականին արված լուսանկարների հետ: Պարզվել է, որ բույսեր և թփեր են աճել 6 կմ բարձրության վրա: Զարմանալին այն է, որ բուսականություն է հայտնվել այնտեղ, որտեղ միշտ ձմեռ է եղել:

Ըստ գիտնականների՝ սա ոչ միայն գլոբալ տաքացման անհանգստացնող նշան է, այլև վտանգ մոտակա շրջանների ջրամատակարարման համար, քանի որ բույսերին հնարավորինս շատ խոնավություն է հարկավոր: Հիմալայան լեռներից առաջացող գետերը ջուր են մատակարարում 1,4 միլիարդ մարդկանց:

Գիտնականները նաև անդրադարձել են 2000-2016 թթ. Հիմալայան լեռների սառույցի հալման արագության աստիճանին:

Նույն շարքից