Հասարակություն 

Մահացած են գտել ռեալիթի-շոուի 23-ամյա աստղին

Are You The One?  ռեալիթի-շոուի 23-ամյա աստղ Ալեքսիս Էդդիին գտել են մահացած: Այս մասին հայտնել է Fox News-ը:

Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ Արևմտյան Վիրջինիա, և արձանագրել սրտի կանգ: Թեև ըստ նախնական տվյալների մահվան հանգամանքները կասկածելի չեն, այնուամենայնիվ աղջկա մարմինը ուղարկվել է թունաբանական փորձաքննության:

Հայտնի է, որ աղջիկը կախվածություն է ունեցել թմրանյութերից և 2019 թ. հայտնել էր, որ կարողացելէ հաղթահարել իր թուլությունը:

Նույն շարքից