Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Սորոսի հիմնադրամն ի՞նչ կապ ունի ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունների հետ․Տեսանյութ

analitik.am

 

 

Սույն թվականի հունվարի 5-ին ՀՀ ԱԱԾ-ն տարածեց մի տեսանյութ, որտեղ հայտնվում էր Դիանա Հարությունյան անվամբ ՖԲ կեղծ էջի իրական տիրոջը հայտնաբերելու և բերման ենթարկելու մասին։ Ուշագրավն այն է, որ այդ տեսանյութի մեջ ԱԱԾ հաղորդագրությունը կարդում է մի տղամարդ, ով կարդում է նաև Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի կողմից ֆինանսավորվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից պատրաստված տեսանյութերի տեքստերը։

Նշենք, որ, ըստ Analitik.am-ի ունեցած տեղեկությունների, Սորոսի հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լարիսա Մինասյանն ակտիվ աշխատանքներ է տանում ուժային կառույցներում՝ մասնավորապես ԱԱԾ-ում, սորոսական կադրերի ներդրման ուղղությամբ։

 

 

 

 

Նույն շարքից