Հասարակություն 

Պուտինը շնորհավորել է հայ վետերանին 100-ամյակի կապակցությամբ

Պյատիգորսկի քաղաքապետ Անդրեյ Սկրիպնիկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից անվանական շնորհավորանք է հղել Հայրենական Մեծ պատերազմի հայ վետերան Իվան Սարգսյանին 100-ամյակի կապակցությամբ:

Իվան Առաքելի Սարգսյանը ունի 3 որդի, 11 թոռ և 20 ծոռ, որոնք այցելել են նրան և շնորհավորել ամենաբարի մաղթանքներով: Հերոսի համար մեծ անակնկալ է եղել նաև Պյատիգորսկի դպրոցականների նվերը: Այս մասին հայտնել է Պյատիգորսկի քաղաքապետի մամուլի գրասենյակը:

Նույն շարքից