Ամերիկյան Յուտա նահանգում դեռահասն ավելի քան մեկ օր մնացել է ձնոտ լեռների միջև և ողջ մնացել շնորհիվ սմարթֆոնի զարթուցիչի: Այս մասին հայտնում է CNN-ը:
17-ամյա Նիկոլաս Սթեյսի-Ալկանտարան Կալիֆորնիայից գնացել է Յուտա՝ այցելելու իր ընկերներից մեկին, սակայն ձյուն է տեղացել, և եղանակի փոփոխության պատճառով չի կարողացել ժամանակին վերադառնալ և ստիպված է եղել գիշերել բաց երկնքի տակ: Նա հոր է փորել մի ծառի տակ և մտել այնտեղ: Որպեսզի չցրտահարվի և չկորցնի գիտակցությունը, տղան խփել է իր կրծքավանդակին և ամեն կես ժամը մեկ միացրել հեռախոսի զարթուցիչը:
Առավոտյան տղան նորից ճանապարհ է ընկել, և նրան օգնել են դահուկորդները: