Տնտեսություն Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանն ասել է՝ Հայաստանն առաջ է անցել Վրաստանից. նման բան տեղի չի ունեցել Տիգրան Մեծից հետո. Միխեիլ Սաակաշվիլի

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր իր ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն առ այն, որ Հայաստանը 2019-ին ՀՆԱ աճով առաջին անգամ առաջ է անցել Վրաստանից։ Այս մասին հայտնում է tert.am-ը:

Սաակաշվիլին մասնավորապես ասել է.«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն առաջին անգամ է առաջ է անցել Վրաստանից։ Նման բան երբեք տեղի չի ունեցել և՛ իմ պաշտոնավարման, և՛ նույնիսկ Շևարդնաձեի պաշտոնավարման ժամանակ: Նման բան տեղի չի ունեցել ՀՀ մեծ տիրակալից' Տիգրան Մեծից հետո։ Աշխարհագրության, ռեսուրսների առումով որևէ հիմք չկա, որ հայաստանցին ավելի շատ ստանա, քան վրաստանցին։ Սակայն նախկինում նման հնարք կիրառեց Բիձինա Իվանիշվիլին։

Եկեք խոսենք Շևարդնաձեի նախագահության ավարտի ցուցանիշների մասին։ Վրաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում էր 1000 դոլար, սակայն այդ ցուցանիշն իմ կառավարման տարիներին քառապատկվեց՝ հասնելով 4000-ի: Եթե 2012-ին Վրաստանում իշխանությունը չփոխվեր, ապա Վրաստանն այժմ կլիներ Հունաստանի կամ Խորվաթիայի մակարդակի երկիր։ Եվ մեր ընտանիքները ստիպված չէին լինի լքել երկիրը և գնալ աշխատանք փնտրելու։ Ինձնից հետո Վրաստանի ՀՆԱ-ն չի փոխվել ու հնարավոր է, որ ավելի աղքատ է երկիրը, քան իմ կառավարման տարիներին»։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, 2020 թվականին կանցնի նաև Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը:

Նույն շարքից