Հասարակություն 

Մայր Աթոռում հյուրընկալվել են Հայորդյաց տներից սաներ

Հունվարի 10-ին Վեհարանի հանդիսությունների դահլիճում հանդիպեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող 7 Հայորդյաց տների ոլորտային տարբեր դասարանների և Մանրանկարչության կենտրոնի սաներին` ուղեկցությամբ Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի, Հայորդյաց տների տնօրենների ու մանկավարժների:

Արտադպրոցական կրթության այս կենտրոններում երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու արվեստների ու արհեստների, սպորտաձևերի և այլ մասնագիտական խմբակներին` ստանալով հիմնավոր կրթություն: Մասնավոր ուշադրություն է դարձվում սաների հոգևոր դաստիարակությանը և ազգային նկարագրի կերտմանը:

Հայորդյաց տներ հաճախող շուրջ չորս հազար երեխաներից ու պատանիներից հանդիպմանը ներկա էին 2019 թվականին տարբեր ներհայաստանյան և միջազգային փառատոններում, մրցույթներում, ցուցահանդեսներում և մրցաշարերում մրցանակային տեղեր գրաված 289 սաներ:

Գարեգին Բ

Նույն շարքից