Իրաքի հարավում անհայտ անձինք սպանել են Dijlah արբանյակային հեռուստաալիքի լրագրողին և օպերատորին: Վերջիններս լուսաբանելիս են եղել Բասրայում անցկացվող բողոքի ցույցերը:
Հայտնի է, որ զինված անձինք մեքենայով են մոտեցել նկարահանող անձնակազմին և կրակ բացել նրանց վրա: Լրագրողը տեղում մահացել է, իսկ օպերատորը, ստանալով 3 հրազենային վնասվածք, մահացել է ավելի ուշ:
Բասրայի ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի առթիվ քննություն է սկսել: