Հասարակություն գլխավոր 

Իրանը խոստովանեց, որ ինքն է սխալմամբ խոցել ուկրաինական օդանավը

Թեհրանում կործանված ուկրաինական օդանավը պատահաբար խփվել է մարդկային սխալի արդյունքում: Այս մասին հայտարարել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆն իր հերթին հայտարարել է, որ ավիավթարը մարդկային սխալի արդյունք է այն ճգնաժամի ընթացքում, որը հրահրվել է ԱՄՆ արկածախնդրության արդյունքում:

Նա նաև իր ցավակցություններն ու ներողությունն է հայտնել զոհերի ընտանիքներին:

 

Նույն շարքից