ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր էջում մեկնաբանել է կառավարության ղեկավարի այն հայտարարությունը, թե չաշխատող մարդը երբեք լավ չի ապրի ու կառավարությունը չի հաղթահարելու բազմոցին պառկած ամդրու աղքատությունը:
«Հերթական աչքակապությունը...
Փաշինյան, բազմոցին պառկած քո մերձավորներն այսօր դարձան պատգամավոր ու նախարար: Բայց հո բոլորը քո մերձավորը չեն, որ նման բախտ ունենային...
Սա ի՞նչ ծաղր է գործազուրկների նկատմամբ, էն մարդկանց նկատմամբ, ովքեր քեզ բերել են իշխանության:
Դա՞ է քո պատասխանը հավատավոր ու խաբված ժողովրդին:
Ամոթ...»: