Տեսանյութեր Հասարակություն Բարի օր 

Ամուսնանալ հորդորող Իմ քայլի պատգամավորը «Կարգին հաղորդում»-ով ու սմայլիկով է պատասխանել քննադատներին /տեսանյութ/

Սոցկայքում շարունակում են քննարկել Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Կարեն Սարուխանյանի և Սոֆյա Հովսեփյանի բանավեճը, որի ընթացքում Շիրակի նախկին մարզպետը իր թիմակցին հորդորել էր ամուսնանալ. «Ամուսնացիր, կանցնի»-գրել էր նա:

Սոֆյա Հովսեփյանն արդեն մի քանի հարցազրույց է տվել՝ անդրադառնալով տեղի ունեցած միջադեպին: Տարբեր քաղաքացիների կողմից հնչել են տեսակետեր, որ պետք է էթիկայի հանձնաժողով ստեղծել, պատգամավորը պետք է պատասխանատվության ենթարկվի իր խոսքերի համար:

Իսկ ի՞նչ է ասում Սարուխանյանը: Իմ քայլի պատգամավորը, ինչպես Նիկոլ Փաշինյանը, կարծես թե «Կարգին հաղորդման» սիրահար է և որոշել է նշյալ հաղորդման սքեթչներից մեկով պատասխանել բոլորին:

«Երբ բարի խորհուրդ ես տալիս: Խաղաղ գիշեր բոլորիս: #Չքաղաքականացնել»,-գրել է նա՝ չմոռանալով «սմայլիկի» մասին:

 

 

Նույն շարքից